ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Կրեդիտավորում` ի նպաստ բժշկական օգնության որակի բարելավման

Կրեդիտավորում` ի նպաստ բժշկական օգնության որակի բարելավման
14.12.2016 | 15:49

2016 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորվել է 136 գիտակրթական միջոցառում։ Դրանք հիմնականում կազմակերպվել են մասնագիտական ասոցիացիաների կողմից և վերաբերվել են բժշկագիտության ամենատարբեր ոլորտներին։ Մասնակիցների թիվը տատանվել է մի քանի տասնյակից մինչև ավելի քան հազարի միջակայքում։ Արդյունքում` ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության հազարավոր բուժաշխատողներ հնարավորոււթյուն են ունեցել հավաքելու շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ, որոնք հետագայում նրանց մասնագիտական գործունեության հավաստագրման հիմք են հանդիսանալու։

Հիշեցնենք, որ համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում 2016թ. մայիսի 4-ին ուժի մեջ մտած փոփոխությունների` մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար ավագ և միջին բուժաշխատողներն այսուհետև պետք է անցնեն հավաստագրման գործընթաց: Համակարգի ներդրման նպատակը բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումն է։


Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կազմում ստեղծված Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը, բացի առողջապահության բնագավառում ՇՄԶ ծրագրերի գնահատումից և կրեդիտների շնորհումից կամ մերժումից, վարելու է նաև բուժաշխատողների անվանական ռեգիստրը:

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ